Գորիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում տեղի է ունեցել սպանություն: Հրազենից սպանվել է մինչև 50 տարեկան տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ:
Ըստ սպանվածի հարազատների, սպանության դրդապատճառը վրեժխնդրությունն էր:
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 108-րդ՝ դիտավորյալ սպանության հոդվածով: Նրանց խոսքով, այժմ կատարվում են քննչական գործողություններ: