Գորիի մունիցիպաիտետի երեք գյուղերի 80 բնակչի տրվել է ինքնամեկուսացման հանձնարարական
Գորիի մունիցիպաիտետի երեք գյուղերի 80 բնակչի տրվել է ինքնամեկուսացման հանձնարարական

Գորիի մունիցիպալիտետից հետազոտության նպատակով 23 նմուշ ուղարկվել է Լուգարի լաբորատորիա:

Քաղաքացիները, որոնց նմուշներն ուղարկվել են, այն անձանց շփման շրջանակն են, ովքեր կորոնավիրուսով վարակվել էին բուժքրոջից:

Գորիի մունիցիպաիտետի երեք գյուղերի մոտ 80 բնակչի տրվել է ինքնամեկուսացման հանձնարարական:

«Այս պահի դրությամբ վարակված 4 անձի հետ շփում ունեցած մոտ 80 մարդ ինքնամեկուսացման մեջ է: Վերցվել է լրացուցիչ 23 նմուշ: Կսպասենք դրանց պատասխաններին և այնուհետև ըստ պատասխանների, կբացահայտենք շփման շրջանակները: Այդ ռիսկերի մասին քննարկում կունենա տեղի շտաբը և հանձնարարական կփոխանցի կենտրոնական համակարգող շտաբին, որից հետո կկայացվի համատեղ որոշում՝ գյուղերը փակելու մասին»,- հայտարարել է Շիդա Քարթլիի նահանգապետը: