Գորիի և Կարալեթիի դպրոցներին տրվել են օգոստոսյան պատերազմում զոհված մարտիկների՝ Զազա Բիրթվելաշվիլիի և Օթար Սուխիտաշվիլիի անունները
Գորիի և Կարալեթիի դպրոցներին տրվել են օգոստոսյան պատերազմում զոհված մարտիկների՝ Զազա Բիրթվելաշվիլիի և Օթար Սուխիտաշվիլիի անունները

Նախագահի աջակցությամբ Գորիի և Կարալեթիի դպրոցներին տրվել են օգոստոսյան պատերազմում զոհված մարտիկների՝ Զազա Բիրթվելաշվիլիի   և Օթար Սուխիտաշվիլիի անունները, հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի գրասենյակը։

«Վրաստանի նախագահի աջակցությամբ Գորիի և Կարալեթիի դպրոցներն ու Կարալեթիի հրապարակը անվանակոչվել են՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհված զինվորներ Զազա Բիրթվելաշվիլիի   և Օթար Սուխիտաշվիլիի հիշատակը հավերժացնելու նպատակով։

Համապատասխան նախաձեռնությամբ զոհված մարտիկների ծնողներն անձամբ են դիմել նախագահին նախորդ տարվա օգոստոսի 8-ին, երբ նա գտնվում էր Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանը։ Նախագահի ներգրավմամբ և աջակցությամբ Գորիի 7-րդ միջնակարգ դպրոցն անվանակոչվել է եֆրեյտոր Զազա Քերբելիշվիլիի, իսկ Կարալեթիի 2-րդ հանրակրթական դպրոցը և հրապարակը՝ եֆրեյտոր Օթար Սուխիտաշվիլիի անունով»,- նշվում է տեղեկատվության մեջ։