Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու
Գորիի մոտ երեկ ուշ գիշեր տեղի ունեցած ավտովթարը հետ կապված, ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի Շիդա Քարթլիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Մ.Ս.-ին՝ ծնված 1958 թվականին:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, հանցանքը նկատի ունի 6-ից 10 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրում, արևմուտքի ուղղությամբ, թուրքական համարանիշով երթևեկող «Դաֆ» բեռնատարի ավտոմեքենան բախվել է ուղևորատար միկրոավտոբուսին:
Նշված ճանապարհային պատահարի հետևանքով տեղում զոհվել է միկրոավտոբուսի 5 ուղևոր, իսկ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Քիչ անց բժշկական հաստատությունում զոհվել է 6-րդ ուղևորը:
Ավտովթարի հետ կապված հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 8-րդ մասով»,- նշված է տեղեկության մեջ: