Գորան Բրեգովիչին մերժել են մուտք գործել Մոլդովա, Սերբիայի արտգործնախարարը բացատրություն է պահանջում մոլդովացի գործընկերոջից
Գորան Բրեգովիչին մերժել են մուտք գործել Մոլդովա, Սերբիայի արտգործնախարարը բացատրություն է պահանջում մոլդովացի գործընկերոջից

Սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչին մերժել են մուտք գործել Մոլդովա։ Միջադեպի պատճառով Սերբիայի արտաքին գործերի նախարարը բացատրություն է պահանջում մոլդովացի գործընկերոջից։

Սերբիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բրեգովիչին Մոլդովա գալու թույլտվությունից հրաժարվելը «չի համապատասխանում Սերբիայի և Մոլդովայի ավանդական բարեկամական հարաբերություններին», և Քիշնևի այս քայլը «շատ բացասական արձագանք է առաջացրել սերբական հասարակության մեջ»։

«Բրեգովիչը համերգներով հանդես է գալիս ամբողջ աշխարհում, և նա ոչ մի տեղ նման խնդիրների չի հանդիպել»,- ասել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

Գորան Բրեգովիչի համերգը Մոլդովայում կայանալիք փառատոնի ժամանակ նախատեսված էր օգոստոսի 20-ին, սակայն սահմանային ոստիկանությունը մերժել է նրան մուտք գործել Մոլդովայի տարածք։

Մոլդովայի սահմանային գործակալության տվյալներով՝ Բրեգովիչի մուտքը Մոլդովա արգելված է 2022 թվականից, և այդ մասին նախապես զգուշացվել են փառատոնի կազմակերպիչները։

Տեղեկության համար՝ 2015 թվականին Բրեգովիչին մերժել են ելույթ ունենալ Լեհաստանում, քանի որ նա նույն թվականին համերգ է անցկացրել Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում։