Google-ը սկսում է ռուսական քարոզչության դեմ պայքար
Google-ը սկսում է ռուսական քարոզչության դեմ պայքար

Աշխարհում ամենախոշոր Google որոնողական համակարգը կզտի ռուսական քարոզչական նյութերը: Ընկերության ղեկավարությունը միջոց է փնտրում ռուսական RT և Sputnik կայքերի վարկանիշը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է Google-ի մայր ընկերություն համարվող Alphabet-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը:
Պատասխանելով Քոնրադ Ադենաուերի անվան գերմանական հիմնադրամի ներկայացուցչի այն հարցին, որ ռուսական քարոզչական կայքերը հաճախ են հայտնվում Google-ում նորությունների որոնման ժամանակ, Շմիդտը նշել է, որ ընկերությունն այդ մասին քաջատեղյակ է:
«Մենք տեխնիկական որոշում ենք փնտրում, որը թույլ կտա դա կանխել: Մենք չենք ցանկանում արգելափակել այդ կայքերը. դա աշխատանքի միջոց չէ»,- ասել է նա նոյեմբերի 18-ին Կանադայի Հալիֆաքս քաղաքում տեղի ունեցած անվտանգության հարցով միջազգային համաժողովի ժամանակ: