Գոնսալո Իգուայինը մոտ ժամանակներս կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ. Marca
Գոնսալո Իգուայինը մոտ ժամանակներս կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ. Marca

Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», մոտ է «Չելսի» տեղափոխությանը:

Marca-ի տեղեկություններով, մոտ ժամանակներս թիմերը կհասնեն պայմանավորվածության: Այս պահին Իգուաինը խաղում է «Միլանում», սակայն ի տարբերություն իտալական թիմի, «Չելսին» պատրաստ է հարձակվողին Յուվենտուսից գնի 40 մլն. եվրոյով, որը պահանջում են իատալացիները և տարեկան վճարեն 8 մլն. եվրո աշխատավարձ:

Իգուաինի տրանսֆերը նշանակում է, որ «Չելսին» ազատվելու է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայից, որն արդեն փնտրում է նոր ակումբ:

Գոնսալո Իգուաինը «Չելսիի» այժմյան մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ միասին հանդես էր գալիս «Նապոլիում»: