Գոնիոյում, «Մգզավրեբի» հյուրանոցում ծխացման պատճառով մի քանի այցելուի տեղափոխել են հիվանդանոց (վիդեո)

Գոնիոյում, «Մգզավրեբի» հյուրանոցի այցելուները գիշերն անցկացրել են այլ շենքերում, մոտ 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դրա պատճառ է դարձել հրդեհը, որը, ականատեսների հայտարարությամբ, բռնկվել է վերելակում  և շենքում եղել է ծխացում:

Ծխացման պատճառով շենքից տարհանել են հյուրերին: Տեղում գտնվում էր մի քանի հրշեջ-փրկարարական խումբ: Հրդեհի օջախը շատ շուտ մարվեց, սակայն ծխի պատճառով որոշ մարդիկ ունեցան շնչառության խնդիր: Շտապ օգնությունը նրանց տեղափոխեց կլինիկաներ: Բժիշկների հայտարարությամբ, նրանք ունեին շնչառության անբավարարություն:

Այս պահի դրութամբ նրանց վիճակը կայուն է: