Գոմիի սարում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է երիտասարդ տղա
Գոմիի սարում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է երիտասարդ տղա

Գոմիի սարի վրա երիտասարդ տղամարդ է մահացել: Նախնական տեղեկությամբ, տեղում գտնվում է ևս մի քանի երիտասարդ:

Տարածված տեղեկությամբ, հավանաբար, ընկերները Գոմիի սար էին բարձրացել որսորդության:

«Գրանցվել է կանչ, որ Գոմիի սարում սառել է մեկ մարդ: Մոբիլիզացված է 10 անձին բաղկացած փրկարարական խումբ»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: