Գոմի-Սաչխերե-Ճիատուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը

11:28, 19.02.2025

Գոմի-Սաչխերե-Ճիատուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիատուրա-Զեստափոնի հանրապետական ​​ճանապարհին ժամանակավորապես սահմանափակված է կցորդով և կիսակցորդով տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ