Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ճանապարհների դեպարտամենտը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։