Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի որոշակի հատվածներում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում, միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-40 կմ. հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։