Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի հատվածներից մեկում տրայլերների տեղաշարժն արգելված է
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի հատվածներից մեկում տրայլերների տեղաշարժն արգելված է։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ1-կմ52 ավտոճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի շարժը։
Գերատեսչության տվյալներով՝ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթեւեկությունն ազատ է։ Միաժամանակ ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։