Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի 52 կմ հատվածում որոշ տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի 52 կմ հատվածում որոշ տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-52 կմ հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով, ճանապարհի մնացած հատվածում երթեւեկությունն ազատ է։