Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի 52 կմ հատվածում վերականգնվել է երթեւեկությունը կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտի համար
Մաքրման աշխատանքների արդյունքում ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-52 կմ հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթեւեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։