Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթեւեկությունը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթեւեկությունը,- այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Մաքրման աշխատանքների արդյունքում ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-40 կմ հատվածում վերականգվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթեւեկությունը»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով երեկ արգելվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի հատվածում։