Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտի տեղաշարժը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի միջպետական նշանակության ավտոճանապարհով այսօր առավոտից մերկասառույցի պատճառով արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը։