Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Մաքրման աշխատանքների արդյունքում միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Նշված տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Ձյան և մերկասառույցի պատճառով երեկ երեկոյան Գոմի-Սաչխերե հատվածում արգելվել էր կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։