Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհահատվածում տեղաշարժն ազատ է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստապոնի հանրապետական նշանակության ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է։
Ձյան և մերկասառույցի պատճառով սահմանափակումներ են մտցվել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի որոշ հատվածներում։ Ճանապարհի կմ12-կմ52 հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։