Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ1-կմ52 հատվածում արգելված է կցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ52 հատվածում արգելված կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։ Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։