Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի 52 կմ հատվածում կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար երթեւեկությունը վերականգնվել է
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի 52 կմ հատվածում երթեւեկությունը վերականգնվել է կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ 1-կմ 52 հատվածում կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար երթեւեկությունը վերականգնվել է»,- նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։