Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ճանապարհի առանձին հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ճանապարհի առանձին հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի առանձին հատվածով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտային միջոցների  երթևեկությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։

«Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ուժեղ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե ավտոճանապարհի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Միջպետական նշանակության Ճիաթուրա-Զեստափոնի 1-40 կմ. հատվածում մնացած տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է»,- ասվում է տեղեկատվության մեջ։