Գոմի-Սաչխերե հատվածում կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ներքին նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ52 հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով այլ տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։