Գոմի-Սաչխերե հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձյան և մերկասառույցի պատճառով, ներքին պետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ52 (Գոմի-Սաչխերե) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: