Գոմի-Կորբոուլի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում Գոմի-Կորբոուլի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս պահի դրությամբ, ներքին պետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է: