Գոմբորիի լեռնանցքում տուժած երեք անչափահասին տեղափոխել են Իաշվիլիի անվան կլինիկա
Գոմբորիի լեռնանցքում տուժած երեք անչափահասին տեղափոխել են Թբիլիսի, Իաշվիլիի անվան կլինիկա: Նրանց Թբիլիսի են տեղափոխել Թելավիից: Ինչպես հայտարարել են կլինիկայի մամուլի ծառայությունում, տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում:
Բացի այդ, Թելավիի ռեֆերալ հիվանդանոցում մնում է վթարից տուժած յոթ պացիենտ: Ինչպես առաջին ալիքին ասել է հիվանդանոցի տնօրեն Խաթունա Ճոնիաշվիլին, հիվանդանոցում մնում է մի աղջիկ, որը երեկ վիրահատվել է: Նրա առողջական վիճակը կայուն է:
Նրա խոսքերով, մնացած յոթ հիվանդի հավանաբար դուրս կգրեն այսօր:
Գոմբորիում, հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով զոհվել է չորս և տուժել 21 մարդ: Զոհվածների թվում մի անչափահաս կա:
Հետաքննության նախնական վարկածով, Գոմբորիի լեռնանցքում երթուղային տաքսիի վարորդին չի հաջողվել իրեն ենթարկել ղեկը, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Երթուղայինում գտնվում էին աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ:
Ավտովթարին մասնակից երթուղային տաքսու վարորդը ձերբակալված է: Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 7-րդ մասով:
Հեղինակ -
Edgar Barsegyan