Գոգիտա Թոդրաձեն դարձել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն
Գոգիտա Թոդրաձեն դարձել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն է նշանակել Գոգիտա Թոդրաձեին:

Գոգիտա Թոդրաձեն Սաքստատի խորհրդի անդամի թափուր պաշտոնին է ընտրվել է մրցույթի ձևով: Ընթացիկ տարվա մայիսի 7-ին անցկացված նիստին, Սաքստատի խորհուրդը նրան ընտրել է խորհրդի նախագահ և Վրաստանի վարչապետին ներկայացրել գործադիր տնօրենի պաշտոնին նշանակելու համար:

Գոգիտա Թոդրաձեն բարձրագույն կրթություն է ստացել էկոնոմիկայի (վիճակագրության), ինչպես նաև իրավագիտության ուղղությամբ: 2006 թվականին նա ստացել է էկոնոմիկայի ակադեմիական դոկտորի աստիճան: