Գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ ՆԳՆ անվտանգության երկու աշխատակից
Գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ ՆԳՆ անվտանգության երկու աշխատակից

ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցները խմբով նախնական համաձայնությամբ կատարված գողության մեղադրանքով բերման են ենթարկել ութ հոգու, այդ թվում՝ ՆԳՆ պահպանության ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ չորսից յոթ տարի ժամկետով։

«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, օգտագործելով հատուկ տեղադրված պոմպ՝ «պոմպի» միջոցով Թբիլիսիի երկաթուղու տեսակավորող վագոնների կայանատեղիում գտնվող ընկերություններից մեկին պատկանող բաք վագոնից գողացել են մեծ քանակությամբ վառելիք։

Իրավապահները խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են մոտավորապես մեկուկես տոննա վառելիք, որը տեղադրված է եղել 20 լիտրանոց 87 տարայի մեջ։ Առգրավվել է նաև 127 դատարկ 20 լիտրանոց տարա։

Խմբի կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։