Գողական աշխարհին անդամակցելու համար ձերբակալված 25 անձանցից 10-ին սահմանվել է ազատազրկում՝ որպես խափանման միջոց
Գողական աշխարհին անդամակցելու և սատարելու համար ձերբակալված տասը անձանց խափանման միջոց է սահմանվել ազատազրկումը: Որոշումը կայացրել է Ռուսթավիի քաղաքային դատարանի դատավոր Մադոնա Մաիսուրաձեն:
Ամբաստանյալների փաստաբանները միջնորդեցին դատավորին և մի մասի դեպքում գրավ, իսկ մյուսի մասի դեպքում՝ առանց խափանման միջոցի թողնել պահանջեցին, բայց դատավորը անտեսեց միջնորդությունը և կալանավորներին թողեց կալանքի տակ:
Ըստ ՆԳՆ-ի, վեցամսյա բարդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները Վրաստանի ողջ մասշտաբով ձերբակալել են 25 մարդու՝ «գողական աշխարհի» գործունեությունը սատարելու և «օրենքով գողին» դիմելու մեղադրանքով: Նույն մեղադրանքներով քրեակատարողական հիմնարկում ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվելու: