«Գողական աշխարհի» հետ առնչություն ունեցող յոթ անձ ձերբակալվել է, երկու անձի հեռակա մեղադրանք է առաջադրվել. ՆԳՆ
«Գողական աշխարհի» հետ առնչություն ունեցող յոթ անձ ձերբակալվել է, երկու անձի հեռակա մեղադրանք է առաջադրվել. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «Գողական աշխարհի» հետ առնչություն ունեցող յոթ անձի, իսկ երկու անձի հեռակա մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նշված է ՆԳ նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

«ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ և անզիջում պայքարը «գողական մտածելակերպի» և «գողական աշխարհի» դեմ։

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկած ակտիվ համալիր քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտել են քաղաքացիների միջև ծագած ֆինանսական վեճը «գողական եղանակով» լուծելու փաստը։ Աջարիայում, Թբիլիսիում և Ռուսթավիում «Գողական աշխարհի» հետ կապ ունեցող յոթ անձ ձերբակալվել է, իսկ արտերկրում երկու անձի հեռակա մեղադրանք է առաջադրվել։

Իրավապահները 1965 թվականին ծնված Շ. Մ.-ին (մականունը՝ «Չատո») և 1972 թվականին ծնված Մ. Ֆ.-ին ձերբակալել են «Գողական աշխարհի» անդամակցության համար, իսկ 1979 թվականին ծնված Գ. Ն.-ին, 1979 թվականին ծնված Վ. Ա.-ին և 1968 թվականին ծնված Գ.Գ.-ին «Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու համար։

1960 թվականին ծնված Ա. Ջ.-ն (մականունը՝ «Կիկա») և 1969 թվականին ծնված Ռ. Գ.-ն ձերբակալվել են «գողական աշխարհի» անդամին դիմելու մեղադրանքով։ Ինչ վերաբերում է 1977 թվականին ծնված Թ.Փ.-ին և 1975 թվականին ծնված և Գ. Թ.-ին, ապա նրանց հեռակա մեղադրանք է առաջադրվել «գողական աշխարհի» անդամ լինելու համար։ Հանցագործությունները պատժվում են 3-ից 10 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներ Գ.Ն.-ն և Վ.Ա.-ն, Ա.Ջ.-ի և Ռ. Գ.-ի միջոցով Թուրքիայի Հանրապետությունում գտել են պատվիրատու՝ Մ. Ք.-ին, ով Լ.Ա.-ի հանձնարարությամբ նրանցից մեծ քանակությամբ ոսկյա իրեր է ձեռք բերել։ Ավելի ուշ պարզվել է, որ մետաղադրամները կեղծ են: Կեղծ ոսկով վճարված գումարը հետ ստանալու համար Լ.Ա.-ն դիմել է «օրենքով գող» Մինդիա Լավաս Օղլիի օգնությանը։

Կողմերի միջև առկա ֆինանսական վեճը «գողական աշխարհի կանոններով» լուծելու նպատակով, Վրաստանի և Թուրքիայի տարածքում մի քանի անգամ անց է կացվել այսպես կոչված գողական հաշիվ մաքրելու հանդիպումնհեր, որին ներկա են գտնվել քրեական հեղինակություններ և որին անձամբ և հեռակա կարգով մասնակցել են՝ արտերկրում գտնվող «օրենքով գողերը»՝ Մինդիա Լավաս Օղլին, Ջեյրան Կինծուրաշվիլին և Զվիադ Պապիաշվիլին:

Քննությամբ պարզվել է նաև, որ «գողական աշխարհի» և քրեական հեղինակությունների ձերբակալված անդամները քաղաքացիների միջև ֆինանսական վեճերը հարթելու և անձնական օգուտներ ստանալու նպատակով կապի մեջ են եղել արտերկրում գտնվող վրացի «օրենքով գողերի» հետ։

Որպես ապացույց՝ ոստիկանները առգրավել են ամբաստանյալների բջջային հեռախոսները, որոնց միջոցով նրանք շփվում էին միմյանց և արտասահմանում «օրենքով գողի» հետ։

Գործով համապատասխան դատավարական և քննչական գործողությունները շարունակվում են, և հնարավոր է մեղադրյալների շրջանակն ընդլայնվի։

«Գողական աշխարհին» անդամակցության, «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու և «գողական աշխարհի» անդամներին ուղղորդելու փաստերի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի՝ 223-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-ով»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: