Գոեթեի ինստիտուտում ընթանում է միջազգային կոնֆերանս
Գոեթեի ինստիտուտում ընթանում է միջազգային կոնֆերանս

«Կրթության դեսպաններ, միջպետական միջնորդներ» թեմայով միջազգային կոնֆերանս է ընթանում Թբիլիսիում, Գոեթեի ինստիտուտում:

Կոնֆերանսը երկօրյա է և դրան մասնակցում են Եվրոպայի «Արևելյան գործընկերության» երկրների կրթության ոլորտի փորձագետներ, որոնք քննարկելու են կոնֆլիկտների կանխարգելման տեսանկյունից կրթության նշանակությունը:

Ծրագրին ներգրավված 9 գործընկեր համալսարանների կրթության դեսպանները համատեղ մշակելու են թվային ուսումնական ծրագրեր, ինչպես կոնֆլիկտի մենեջմենթում, այնպես էլ կրթության կայուն զարգացման ոլորտում:

Ինչպես հայտարարում են Գոեթեի ինստիտուտում, «Կրթության դեսպաններ, միջպետական միջնորդներ» ծրագիրն ուղղված է ՄԱԿ-ի նպատակին՝ «Կրթություն՝ կայուն զարգացման համար» և հիմնված դրա հիմնական գաղափարի և սկզբունքների վրա: Ինստիտուտում մեկնաբանում են, որ կրթության դեսպանը պետք է նպաստի կայուն զարգացմանը միտված մտածելակերպին և գործողություններին կրթական հաստատություններում, և ակտիվ աջակցի միջազգային համագործակցությանը: