Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գոդերձի լեռնանցքում ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը։
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, սահմանափակ տեսանելիություն) Բաթումի (Անգիսա) – Ախալցիխե ներքին նշանակության ավտոճանապարհի 106-123 կմ (Գոդերձեի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է տեղեկատվության մեջ։