Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ մշակվել են կանոնակարգեր՝ կանխելու կորոնավիրուսային պանդեմիայի տարածումը, որոնց համաձայն ճոպանուղին և հարակից տարածքները ինտենսիվ ախտահանվելու են, կանաչ անձնագրերը կվերահսկվեն և կպահպանվի հեռավորությունը։ Մշտադիտարկում է իրականացվում նաև ճոպանուղու երթևեկության ընթացքում։
Գոդերձի հանգստավայրում արդեն բաց են և գործում են հյուրանոցներն ու քոթեջները։
Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն մասնակցել է Աջարիայում ձմեռային հանգստի սեզոնի բացմանը։
Հանգստավայրի փրկարարական ջոկատը համալրված է առաջին բուժօգնության փաթեթներով։ Փրկարարները վերապատրաստվել են «Առաջին բուժօգնության ուսուցում՝ Covid-ի վտանգների և մարտահրավերների ժամանակ» թեմայով։