«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները «Գոցիրիձե» մետրոկայանի հետիոտնային կամրջի տակ գտնվող տարածքը մաքրել են կենցաղային աղբից։
Քաղաքապետարանի տեղեկություններով՝ մաքրման ակցիային ներգրավվել են նաև «Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի աշխատակիցները։
«Թբիլսերվիս գրուպ»-ի տնօրեն Դավիթ Պաչուլիան աշխատանքներին ծանոթացել է «Վրացական երկաթուղիներ»-ի բեռնափոխադրումների փոխտնօրեն Գիորգի Գոմարելիի հետ։
«Այս տարածքի որոշակի հատվածը գտնվում է «Վրացական երկաթուղիների» հաշվեկշռում, հետևաբար մենք այստեղ ամենօրյա մաքրման աշխատանքներ չենք իրականացնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հատվածը աղտոտված էր քաղաքացիների կողմից, որոշեցինք մաքրել այն արշավի տեսքով։ Բնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում, կենցաղային աղբը տեղավորել միայն աղբարկղերի մեջ»,- ասաց Դավիթ Պաչուլիան։
Նմանատիպ մաքրման միջոցառումներ «Թբիլսերվի գրուպ»-ը պարբերաբար նախատեսում է։
Տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։