Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կգլխավորի Նինո Ծերեթելին
Նինո Ծերեթելին նշանակվել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպմանը աշխատակիցներին է ներկայացրել կենտրոնի նոր ղեկավարին և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Ինչպես հանդիպմանը նշեց նախարարը, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը կրթական համակարգում ունի կարևորագույն գործառույթներից մեկը։ Նրա խոսքով, կարեւոր է շարունակել եւ բարելավել կենտրոնի հաջող գործունեությունը քննությունների կազմակերպման առումով։
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Գելա Գելաձեն։ Նինո Ծերեթելին կրթական համակարգում աշխատելու 20 տարվա փորձ ունի։ Տարբեր ժամանակներում աշխատել է ինչպես կրթության և գիտության նախարարությունում, այնպես էլ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնում։ 2019 թվականից մինչ այժմ նա զբաղեցնում էր Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության բարձրագույն կրթության զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։