Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների քննությունների նախնական արդյունքները
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) քննությունների նախնական արդյունքները։
Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ Անձնական էջում քննվողը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը և կոնկրետ առարկայից ստացված նախնական միավորը։ Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հայտերի վերանայումից, միավորների հավասարեցումից և բաշխումից հետո։
«Օտար լեզվի քննության առավելագույն միավորը 70 է, դիմորդը կհամարվի քննական առարկան հանձնած, եթե միավորները հավասարեցնելուց հետո նրա միավորը դառնում է այս առարկայի համար սահմանված առավելագույն միավորի 20%-ից ավելին։ Կարևոր է, որ հավասարեցման արդյունքում այն դիմորդները, որոնց նախնական միավորը ցածր է, բայց դրան մոտ է, պահպանում են շեմը հաղթահարելու հնարավորությունը։
Բողոքարկման դիմումների ընդունումը կսկսվի բոլոր քննությունների արդյունքների հրապարակումից հետո: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով կայքում՝ online.naec.ge»,- նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։