Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդների համար կանցկացնի պատմության և քաղաքացիական կրթության քննությունների վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպում
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը շարունակում է դիմորդների համար տեղեկատվական հանդիպումներ անցկացնել 2026 թվականի քննությունների վերաբերյալ։
Պատմության և քաղաքացիական կրթության քննությունների վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը կսկսվի հունիսի 1-ին, ժամը 14:00-ին, և կտևի մեկ ժամ։
«Մասնակցել ցանկացողները կկարողանան միանալ հանդիպմանը Microsoft Teams հարթակի միջոցով՝ https://bit.ly/4u538f3: Տեղեկատվական հանդիպման ընթացքում դիմորդները կստանան համապարփակ տեղեկատվություն քննական ծրագրերի, թեստերի ձևաչափի, գնահատման չափանիշների և առաջադրանքների մանրամասների վերաբերյալ: Մասնակիցներին հնարավորություն կտրվի գրավոր ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ մանրամասն պատասխաններ կենտրոնի ներկայացուցիչներից։
Հանդիպումը կվարեն Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ՝ Մանանա Ջավախիշվիլին և Իրմա Խոմերիկին», – նշվում է տեղեկատվության մեջ։