Գլխավոր տեսչությունը հետաքննություն է սկսել քրեակատարողական հաստատության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական և բանավոր բռնության, բժշկական սարքավորումների վնասման դեպքի առթիվ. Արդարադատության նախարարություն

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆիզիկական և բանավոր բռնության է ենթարկել թիվ 18 հաստատության աշխատակիցներին և վնասել թանկարժեք բժշկական սարքավորումները։

Նրանց փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

«Միխեիլ Սաակաշվիլիի թիվ 18 հիմնարկ մտնելուց հետո նա ֆիզիկական և բանավոր բռնությունների է ենթարկել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին և վնասել թանկարժեք բժշկական սարքավորումները։

Արդարադատության նախարարությունն արդեն արձագանքել է այդ փաստին։ Դեպքի առթիվ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը հետաքննություն է սկսել»,- ասված է հաղորդագրությունում։