Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գիորգի Սանաիայի սպանության գործով բանտարկյալ Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունները
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գիորգի Սանաիայի սպանության գործով բանտարկյալ Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունները

Լրագրող Գիորգի Սանաիայի սպանության գործով բանտարկյալ Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների հարցն ուսումնասիրում է գլխավոր դատախազությունը,- այս մասին Առաջին ալիքին տեղեացրել են գլխավոր դատախազությունից:

«Վրաստանի գլխավոր դատախազությունն ուսումնաասիրում է նշված հարցը, որի արդյունքում կկայացվի համապատասխան իրավական որոշում և նշված որոշումների մասին կտեղեկանա հանրությունը»,- հայտարարում են դատախազությունում:

Լրագրող Գիորգի Սանաիայի ընտանիքը պահանջել էր հետաքննություն սկսել Կոտե Ցիխիսթավիի հայտարարությունների շուրջ: Գիորգի Սանաիայի եղբոր, լրագրող Վախո Սանայի հայտարարությամբ, նախկին պանկիսական խմբավորման անդամ Կոտե Ցիխիսթավին հեռուստատեսային եթերի ժամանակ անվանում էր իշխանության նախկին բարձրպաշտոնյաների անունները և կոնկրետ անձանց, ովքեր առնչություն ունեին սպանության գործի հետ: