Գլխավոր դատախազությունը հաստատում է Մարնեուլիի քաղաքապետի ձերբակալությունը
Գլխավոր դատախազությունը հաստատում է Մարնեուլիի քաղաքապետի ձերբակալությունը

Մարնեուլի քաղաքապետ Թեմուր Աբազովը ձերբակալված է։ Այս մասին Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Դատախազությունում այլ մեկնաբանություն չեն անում։

Անցյալ գիշեր Աբազովը գտնվում էր դատախազությունում, որից հետո, առաջին ալիքի տեղեկությամբ, հետաքննության մարմինը որոշում է կայացրել ձերբակալել նրան:

Աբազովի ձերբակալությունը հավանաբար կապված է Մարնեուլի քաղաքացի Է․ Ա․-ի հանդեպ իրականացրած անմարդկային և նվաստացնող բռնության փաստի հետ։ Այս գործով դատախազությունը սկսել է հետաքննություն։