«Գլովոն» առաքիչի վիրավորվելու փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածում
«Glovo»-ն խորը վիշտ է հայտնում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի համար, որը կապված է մեր գործընկեր առաքիչի հետ, ցանկանում ենք մեր սրտագին զորակցությունը հայտնել առաքիչի ընտանիքին և հարազատներին, իսկ նրան մաղթել շուտափույթ ապաքինում,- այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ։հայտարարության մեջ։
Նրանց խոսքով, «Glovo»-ի համար գործընկեր առաքիչների անվտանգությունն ու բարեկեցությունը ընկերության համար ամենակարեւորն է։
«Դեպքի հաղորդման պահից մենք սերտ կապի մեջ ենք եղել առաքիչի ընտանիքի հետ՝ տրամադրելով համակողմանի աջակցություն և հետագա քայլերի վերաբերյալ հետագա ցուցումներ։ «Գլովոն» բաց է իրավապահ մարմինների հետ համագործակցության համար, մինչդեռ մեր թիմն իր հերթին մանրակրկիտ ուսումնասիրում է դեպքի հանգամանքները։ Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք սուրհանդակի և նրա ընտանիքի հետ և որոշել ենք նրանց ֆինանսական օգնություն տրամադրել մեր ապահովագրական մատակարարի և հենց «Գլովոյի» միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ: