Գլոբալ մրցունակության ինդեքսով, Վրաստանը 74-րդ տեղում է, Հայաստանը՝ 69-րդ
Գլոբալ մրցունակության ինդեքսի համաձայն, նախորդ տարվա համեմատ Վրաստանն իր դիրքերը զիջել է 8 միավորով:
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված 2019 թվականի զեկույցի համաձայն, Վրաստանը 141 երկրների թվում զբաղեցնում է 74-րդ տեղը: 2018 թվականի զեկույցում Վրաստանը 66-րդ տեղում էր:
Վարկանիշը կազմվել է 12 հիմնական չափանիշների գնահատման հիման վրա. Ենթակառուցվածք, ունակություն, ֆինանսական համակարգ, շուկայի ծավալ, բիզնեսի դինամիկա, նորարարական հնարավորություններ, ինստիտուտներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստացում, մակրոէկոնոմիկական կայունություն, առողջապահություն, ապրանքի շուկա և աշխատաշուկա:
Վարկանիշի առաջատարը Սինգապուրն է, որին հետևում են ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Նիդերլանդները և Շվեյցարիան: Ցանկի վերջին հորիզոնականում է Չադը:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, մրցունակության գլոբալ ինդեքսով, Ռուսաստանը 43-րդ տեղում է, Հայաստանը՝ 69-րդ, Թուրքիան՝ 61-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ: