«Global Finance»-ը Վրաստանն ընդգրկել է ամենադինամիկ ներդրումային գրավչություն ունեցող երկրների ցանկ
«Global Finance» միջազգային ֆինանսական հրատարակությունը Վրաստանը, տնտեսական կայունության, կառավարման և բիզնեսի կանոնակարգերի որակի ցուցանիշի վրա հենվելով, անվանել է ամենադինամիկ ներդրումային գրավչություն ունեցող երկրների թվում,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, «Global Finance»-ը Վրաստանը դասել է այն երկրներին թվին, որոնք ուշագրավ են կտրուկ աճի և ներդրողների կողմից ինտենսիվ հետաքրքրությունից ելնելով: Նշված խմբում Վրաստանը առաջատարն է Եվրոպայի երկրների թվում:
«Global Finance»-ը նշված գնահատականի ժամանակ հենվել է հիմնական 5 տնտեսական չափանիշի վրա. ՀՆԱ-ն ավելացնում է կանխատեսումը, ուղղակի արտասահմանյան ներդրումների փոփոխությունը, կոռուպցիայի ընկալումը երկրում, երկրի մրցունակությունը և բիզնես անելու պարզունակությունը: Դրա հետ մեկտեղ, տնտեսական չափանիշի համաձայն, Վրաստանը ընդգրկվում է թոփ 10 լավագույն արդյունք ունեցող երկրների թվոում՝ բիզնեսով զբաղվելու պարզության և կոռուպցիայի ընկալման չափանիշի համաձայն: