Գլդանիում տեղի ունեցած առերեսման գործով դատարանը Նիկա Մելիային, Զվիադ Կուպրավային և Բաչո Դոլիձեին տուգանել է 2000 լարիով
Գլդանիում տեղի ունեցած առերեսման գործով դատարանը Նիկա Մելիային, Զվիադ Կուպրավային և Բաչո Դոլիձեին տուգանել է 2000 լարիով

Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակվել է Նիկա Մելիայի, Զվիադ Կուպրավայի և Բաչո Դոլիձեի գործով որոշումը։

Դատավոր Նաթիա Բուսկաձեն Նիկա Մելիային, Զվիադ Կուպրավային և Բաչո Դոլիձեին տուգանել է 2000-2000 լարիով։

Դատավորը նրանց երեքին էլ վարչական իրավախախտ է ճանաչել՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Գլդանիում «Ազգային շարժման» անդամների և իրավապահների առերեսման ժամանակ ոստիկանները ձերբակալել էին կուսակցության անդամներից երեքին՝ Նիկա Մելիային, Զվիադ Կուպրավային և Բաչո Դոլիձեին։ Սեպտեմբերի 24-ին Նիկա Մելիան, Բաչո Դոլիձեն և Զվիադ Կուպրավան ազատ են արձակվել դատարանի դահլիճից։

Պաշտպանական կողմը պատրաստվում է քաղաքային դատարանի այսօրվա որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան։