Գլդանիում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում
Գլդանիում, «Սաքարթվելոս (Վրաստանի) բանկի» մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում:
Ականատեսների տեղեկությամբ, բանկի շենք է ներխուժել մի քանի մարդ:
Նրանց խոսքով, երկկողմ հրաձագություն է եղել ներխուժած անձի և անվտանգության աշխատակիցների միջև, ոչ ոք չի տուժել: Հրաձգության հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ և պարեկային ոստիկանության աշխատակիցներ: