Գլդանիի ութերորդ միկրոշրջանի 23 շենքում կբացվի Ակակի Բաքրաձեի անվան 18-րդ նոր վերականգնված գրադարանը։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հիշյալ գրադարանը 1970-ականների վերջից սպասարկում է այս տարածքի բնակիչներին, սակայն շենքի անմխիթար վիճակի պատճառով օրակարգ մտավ դրա հիմնովին վերանորոգումը:
«Շենքը ծանր վիճակում էր՝ վթարային, անբարեկարգ։ Բացի շենքի կապիտալ հզորացումից, տեղի է ունեցել կապի թարմացում, ամբողջական ենթակառուցվածքային թարմացում, ինչպես նաև ընդհանուր աշխատանքային տարածքի համալրում համակարգիչներով և, որ ամենակարեւորն է, համալրվում է գրքային ֆոնդը։ Կատարվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, տարածքն ամեն կերպ կազմակերպված է և ստեղծվել է հանգիստ, հաճելի միջավայր»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, Դիդի Դիղոմիի բնակչությունը մոտ ապագայում կունենա լիովին վերանորոգված գրադարանային տարածք։ Բացի այդ, ըստ Թբիլիսիի քաղաքապետի, ակտիվորեն վերանորոգվում է Լադո Ասաթիանիի անվան 6-րդ գրադարանը, որը գտնվում է Ռոբաքիձեի պողոտայում։ Այս մասնաճյուղը կբացվի հաջորդ տարվա սկզբին։