Գլդանիում երեք մարզադաշտ է կառուցվել
Գլդանիում երեք մարզադաշտ է կառուցվել

Գլդանի թաղամասում առողջ ապրելակերպին նպաստելու նպատակով շարունակվում են մարզական տարածքների կազմակերպումն ու վերականգնումը։ Այս անգամ, ելնելով բնակչության պահանջարկից, կազմակերպվեցին երեք բոլորովին նոր մարզադաշտեր:

Տարբեր հասցեներում տեղակայվել են մեկ բասկետբոլի և երկու ֆուտբոլի դաշտեր։ Մուխիանի 4ա միկրոշրջանի N11-13-14 շենքերի մոտ կառուցվել է բասկետբոլի դաշտ, դպրոցի և Ծղարոյի փողոցներում կազմակերպվել են ֆուտբոլի դաշտեր։ Բոլոր երեք նախագծերի համար վարչության բյուջեից ծախսվել է 287 065 լարի։

Գլդանիի շրջանի գամգեբելիի պաշտոնակատար Զուրաբ Քաշիաշվիլին տեղում ծանոթացել է մարզահրապարակների կազմակերպման ավարտված աշխատանքներին։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։