Գլդանիում բաց թողնված գազօջախի պատճառով պայթյուն է տեղի ունեցել
Գլդանիում բաց թողնված գազօջախի պատճառով պայթյուն է տեղի ունեցել

Գլդանիում բաց թողնված գազօջախի պատճառով պայթյուն է տեղի ունեցել,- այս մասին հայտնում է «Tbilisi Energy»-ն։

Ընկերության հաղորդմամբ, վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու փոքր երեխա։

Ինչպես հայտնում է Tbilisi Energy-ն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Խնդրում եմ հնարավորինս զգույշ լինել։ Մի թողեք գազային սարքերը առանց հսկողության: Հոգացեք ձեր ընտանիքի և հարևանների կյանքի մասին», – ասել են ընկերությունից: