Գլդանիում՝ Սանդրո Ախմետելի փողոցում, փոխվել է ավտոտրանսպորտի երթևեկության ուղղությունը
Կապ
Մեր սոցիալական էջերը
Գլդանիի շրջանում՝ Սանդրո Ախմետելի (նախկինում՝ Ակակի Վասաձեի) փողոցում ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով մայիսի 10-ից փոխվել է ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի երթևեկության ուղին։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մասնավորապես, Քերչի փողոցից Սանդրո Ախմետելիի փողոցի ուղղությամբ ավտոճանապարհային երթևեկությունը դարձել է միակողմանի։
«Համապատասխանաբար, ավտոբուսներ՝ №292, №304, №308, №323, №335, №348, №355, №351 և №365, ինչպես նաև միկրոավտոբուսներ՝ №486, №512, №517 և №518, կերթևեկեն մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանից Քերչի փողոց՝ Ֆորե Մոսուլիշվիլի փողոցի միջոցով։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարության համար», – նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։