Գլդանիի ութերորդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ ավտոտնակներ են ապամոնտաժվում
Գլդանի թաղամասի վարչակազմը սկսել է ութերորդ միկրոշրջանի թիվ 1 բնակելի շենքի մոտ գտնվող ավտոտնակների ապամոնտաժումը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակչության նախաձեռնությամբ և ներգրավմամբ վարչակազմը ապամոնտաժում է նշված շենքի հարևանությամբ գտնվող 16 ավտոտնակներ և անդեմ ցանկապատեր։ Դրանից հետո կկազմակերպվի ավտոկայանատեղի, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ։
«Նույն ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կբարեկարգվի N2-N4 շենքի հարակից վթարային հրապարակը։ Աշխատանքների շրջանակում կտեղադրվեն մանկական ժամանցի գոտի, ֆիթնես տարածք, արտաքին լուսավորության և ոռոգման համակարգեր։ Կկատարվեն կանաչապատման աշխատանքներ»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։